National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
09.02.2022
Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին
1 / 13

ՀՀ  հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի փետրվարի 9-ի հերթական նիստերում: Նախագիծը ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտեի  նախագահ Ռուստամ Բադասյանը: Նա պարզաբանել է, որ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն հստակեցնել  առկա անհամապատասխանությունները՝ հաշվի առնելով միջազգային զարգացումների փորձը:

Ակնկալվում է, որ նախագիծը կնպաստի տրանսֆերային գնագոյացման կարգավորումների համապատասխանեցմանը միջազգային մոտեցումներին, հարկային հսկողության իրականացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ապահովմանը, հարկ վճարող-հարկային մարմին հարաբերության թափանցիկության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ կկանխի հարկվող բազայի քայքայման եւ շահույթի տեղաշարժի փորձերը: Կբարելավվի   տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ուղղությամբ ՀՀ ՊԵԿ կողմից իրականացվող վարչարարությունը: Նախագիծը կխթանի նաեւ փոխկապակցված հարկ վճարողների միջեւ միջսահմանային գործարքների պայմանների, դրանց դիմաց ստացված եկամուտների եւ առաջացված հարկվող բազայի ճշգրիտ ներկայացմանը եւ հարկմանը: Զեկուցողի խոսքով՝ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները ոչ ավելացնելու, ոչ էլ նվազեցնելու են հարկ վճարողների  հարկային  բեռը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Նա մասնավորապես  հայտնել է, որ նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ  ծախսերի ավելացում  չի նախատեսվում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am